Рейтинг@Mail.ru
USD
375.19
EUR
438.75
RUB
4.9341
GEL
139.16
2026 թ. ապրիլի 14, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի Բաղրամյան պողոտա–Դեմիրճյան փողոց խաչմերուկում

25.12.2020, 21:33
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի Բաղրամյան պողոտա–Դեմիրճյան փողոց խաչմերուկում
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի Բաղրամյան պողոտա–Դեմիրճյան փողոց խաչմերուկում

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավման նպատակով Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան փողոց խաչմերուկում դեկտեմբերի 28-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, հաղորդում է ՀՀ ճանապարհային ոստիկանությունը:

Կփոփոխվի Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան փողոց խաչմերուկի լուսացույցային օբյեկտի աշխատանքային ռեժիմը և Բաղրամյան պողոտայով Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդները նշված խաչմերուկում հետադարձը և ձախ շրջադարձով դեպի Դեմիրճյան փողոց մանևրները կկատարեն լուսացույցի ձախ սեկցիայի թույլատրող ազդանշանի դեպքում:–0–