Рейтинг@Mail.ru
USD
377.97
EUR
448.2
RUB
4.8745
GEL
140.6
2026 թ. փետրվարի 10, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Երևանում Ամանորի տոնավաճառի բացման արարողության մասնակիցների համար անակնկալ է պատրաստվել

09.12.2016, 15:41
Երևանում դեկտեմբերի 10-ին ժամը 17։00-ին տեղի կունենա Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառի պաշտոնական բացումը, հաղորդում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:
Երևանում Ամանորի տոնավաճառի բացման արարողության մասնակիցների համար անակնկալ է պատրաստվել

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանում դեկտեմբերի 10-ին ժամը 17։00-ին տեղի կունենա Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառի պաշտոնական բացումը, հաղորդում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Երևանի Հյուսիսային պողոտայում հատուկ պատրաստված ինքնատիպ 32 տաղավար-տնակներում կներկայացվեն Ամանորի և Սուրբ Ծննդյան խորհրդանիշեր, տոնական զարդեր և հուշանվերներ, քաղցրավենիք։ 

Տոնավաճառը կգործի մինչև 2017 թվականի հունվարի 6-ը, ամեն օր՝ ժամը 13։00-ից 22։00-ը:

«Այս տարի տոնավաճառի բացման պատիվը վերապահված է Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին», - նշվում է հաղորդագրության մեջ։ -0-