Երևանից Կալինինգրադ ուղիղ չվերթեր կգործարկվեն
05.03.2026,
15:17
Boeing 737-800 օդանավով չվերթը կիրականացնի «Շիրակ Ավիա» ավիաընկերությունը շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի․/ԱՌԿԱ/․ 2026թ․–ի ապրիլի 23–ից սեպտեմբերի 24–ը Երևանի և Կալինինգրադի միջև կմեկնարկեն ուղիղ չվերթեր, հաղորդում է «Храброво» օդանավակայանն իր Տելեգրամ ալիքում։
Boeing 737-800 օդանավով չվերթը կիրականացնի «Շիրակ Ավիա» ավիաընկերությունը շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ (հինգշաբթի օրերին)։
Կալինինգրադից չվերթը նախատեսված է 14։45–ին։ Չվերթի տևողությունը 5 ժամ 20 րոպե է։