Երևանի պողոտաներից մեկը կրկին փակ կլինի
10.04.2017,
20:46
Երկուշաբթի ժամը 22:00-ից մինչև լուսաբաց Մյասնիկյան պողոտայի դեպի Ավան և Նոր Նորք վարչական շրջաններ բարձրացող ճանապարհահատվածը կրկին փակ կլինի:
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի. /ԱՌԿԱ/. Երկուշաբթի ժամը 22:00-ից մինչև լուսաբաց Մյասնիկյան պողոտայի դեպի Ավան և Նոր Նորք վարչական շրջաններ բարձրացող ճանապարհահատվածը կրկին փակ կլինի, հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Տվյալ անհրաժեշտությունը պայմանավորված է ասֆալտապատման ծավալուն աշխատանքներով:
Վերոնշյալ վարչական շրջաններ գնալու համար առաջարկվում է օգտվել շրջանցիկ ճանապարհներից:
Քաղաքապետարանը հայցում է համաքաղաքացիների ներողամտությունը ժամանակավոր անհարմարություններ պատճառելու համար: -0