Рейтинг@Mail.ru
USD
378.01
EUR
445.56
RUB
4.9387
GEL
140.45
2026 թ. փետրվարի 6, ուրբաթ
եղանակը
Երևանում
-4

Երևանի մետրոպոլիտենն Ամանորի տոների առթիվ կաշխատի արտակարգ ռեժիմով

25.12.2018, 12:47
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենն Ամանորի առթիվ կաշխատի արտակարգ ռեժիմով, հայտնում է մետրոպոլիտենի մամուլի ծառայությունը։
Երևանի մետրոպոլիտենն Ամանորի տոների առթիվ կաշխատի արտակարգ ռեժիմով

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենն Ամանորի առթիվ կաշխատի արտակարգ ռեժիմով, հայտնում է մետրոպոլիտենի մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության, մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ:

Միայն դեկտեմբերի 31-ին աշխատանքները կսկսվեն 07:00-ից և կավարտվեն 2019 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 02:00-ին:

«Մաղթում ենք բոլորիդ հաճելի տոնական օրեր, բարձր տրամադրություն և անխափան երթևեկություն»,– նշվում է հաղորդման մեջ։ -0-