Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-4

Երևան–Սևան ավտոճանապարհը նորոգվել է ռեկորդային կարճ ժամկետներում

17.10.2017, 15:44
Երևան–Սևան միջպետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են, հայտնում է Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների մամուլի ծառայությունը։
Երևան–Սևան ավտոճանապարհը նորոգվել է ռեկորդային կարճ ժամկետներում

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Երևան–Սևան միջպետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են, հայտնում է Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների մամուլի ծառայությունը։

Նորոգման աշխատանքներն իրականացվել են Երևան-Սևան ուղղությամբ  36-57-րդ կմ-ում և Սևան-Երևան ուղղությամբ  64-57-րդ կմ-ում և հետադարձ ուղղությամբ, և, ժամանակացույցի համաձայն, նոյեմբերի վերջին, սակայն ինչպես խոստացել էին ճանապարհաշինարարները, ասֆալտապատման աշխատանքներն ավարտվեցին սահմանված ժամկետից շուտ՝ հոկտեմբերի 10-ին:
Ճանապարհի երկկողմանի երթևեկությունն ամբողջությամբ արդեն վերականգնվել է:

Աշխատանքների բարձր որակի մասին են փաստում կատարված լաբորատոր փորձաքննության արդյունքները և տեխհսկիչների տված գնահատականները: Աշխատանքների որակից գոհ է նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։


Հիմնանորոգումը նախատեսվում էր սկսել հուլիսից, սակայն, նկատի ունենալով զբոսաշրջային հոսքը և վարորդներին պատճառվող անհարմարությունը, աշխատանքների մեկնարկը տրվեց օգոստոսի 28-ին։ -0-