Рейтинг@Mail.ru
USD
376.96
EUR
433.96
RUB
4.6804
GEL
139.93
2026 թ. ապրիլի 3, ուրբաթ
եղանակը
Երևանում
+9

Երեկոյան Ադրբեջանի՝ 3 հրթիռ արձակելու հետևանքով տուժել են քաղաքացիականներ և քաղաքացիական օբյեկտներ

03.10.2020, 00:55
Ստեփանակերտի հրետակոծության հետևանքով կա առնվազն 4 վիրավոր և մեկ զոհ. ՄԻՊ
Երեկոյան Ադրբեջանի՝ 3 հրթիռ արձակելու հետևանքով տուժել են քաղաքացիականներ և քաղաքացիական օբյեկտներ
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Երեկոյան Ադրբեջանը 3 հրթիռ է արձակել Ստեփանակերտ այլ հատվածների ուղղությամբ, որի արդյունքում տուժել են քաղաքացիականներ և քաղաքացիական օբյեկտներ։

Այս մասին նշվում է Արցախի տեղեկատվական շտաբի Facebook–յան էջում` հղում անելով Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանին։

«Կա առնվազն 4 վիրավոր, առկա է նաև զոհ, սակայն տվյալները ճշտվում են», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Այսօր հակառակորդը մի քանի անգամ հրետակոծել է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչի հետևանքով կան բազմաթիվ վնասվածքներ և վիրավորներ։

Սեպտեմբերի 27–ին ժամը 07։10–ին Ադրբեջանի ԶՈւ–ն լայնածավալ գործողություններ է սկսել Արցախի շփման գծի ողջ երկայնքով։ Հայաստանի և Արցախի ՊՆ–ների հաղորդմամբ, հակառակորդը սկսել է օդային և հրթիռային հարձակումներ, սակայն հետ է ամղվել մի քանի ուղղություններով։
Ադրբեջանական կողմը կրել է կենդանի ուժի մեծաքանակ կորուստներ, կորցրել է նաև մեծ քանակի տեխնիկա։

Հայկական կողմը միջազգային հանրությանը, այդ թվում ՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, տեղեկացրել է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի, այդ թվում՝ խաղաղ բնակավայրերի հրթիռակոծման մասին:
Արցախի և Հայաստանի ՊՆ–ների հաղորդմամբ, հայկական կողմից զոհվել է 100-ից ավելի զինծառայող, կան բազմաթիվ վիրավորներ։

Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք։-0-