Զատկի տոնի նախաշեմին ձվի և ձկան գները չեն բարձրանա. ՍԱԱ
02.04.2015,
14:00
Զատկի տոնի նախաշեմին ձվի և ձկան գների աճ չի սպասվում, ասաց Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը։
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /ԱՌԿԱ/. Զատկի տոնի նախաշեմին ձվի և ձկան գների աճ չի սպասվում, ասաց Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը։
«Այսօր Հայաստանում առանց այդ էլ սպառողական ակտիվության անկում է նկատվում, այնպես որ հետագայում գների աճն արդարացված չի լինի։ Ցավոք, նույնը չեմ կարող ասել կանաչեղենի և բողկի մասին, որոնք արդեն թանկացել են»,– հինգշաբթի հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց նա։
«Կանաչեղենի գնի վերաբերյալ հստակ թիվ չեմ կարող նշել, սակայն այս մթերքն ինքնարժեքից բավականին բարձր գնով է վաճառվում»,– ասաց ասոցիացիայի ղեկավարը։
ՍԱԱ–ի անցկացրած դիտարկումը ցույց է տվել, որ հանրապետությունում ձվի գինը տատանվում է 65-ից 80 դրամի սահմանում, իսկ բողկի գինը հասնում է 900 դրամի։
Հայ Առաքելական Եկեղեցին Սուրբ Զատիկը տոնում է ապրիլի 5-ին։ (1 դոլարը` 471,33 դրամ)-0-