Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 6, ուրբաթ
եղանակը
Երևանում
+5

Ձերբակալվել է քաղաքաշինության նախարարության շինարարության քաղաքականության վարչության նախկին պետը

29.09.2012, 11:41
Նախօրեին ձերբակալվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության շինարարության քաղաքականության վարչության նախկին պետ Գոռ Քամալյանը՝ Հայաստանի ազգային գրադարանի հիմնանորոգման աշխատանքների ընթացքում յուրացման և լիազորությունների չարաշահման քրեական գործի շրջանակներում:
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Նախօրեին ձերբակալվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության շինարարության քաղաքականության վարչության նախկին պետ Գոռ Քամալյանը՝ Հայաստանի ազգային գրադարանի հիմնանորոգման աշխատանքների ընթացքում յուրացման և լիազորությունների չարաշահման քրեական գործի շրջանակներում:

Հաղորդագրության համաձայն՝ նա կասկածվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով:

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում 2012թ. սեպտեմբերի 25-ին հարուցվել էր քրեական գործ` Հայաստանի ազգային գրադարանի հիմնանորոգման աշխատանքների ընթացքում յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի գույք յուրացնելու, պաշտոնեական և առևտրային կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ:

Քրեական գործի քննությունը հանձնարարվել է Ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը: –0–