Рейтинг@Mail.ru
USD
376.32
EUR
439.84
RUB
4.7914
GEL
139.77
2026 թ. ապրիլի 9, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+13

Ձերբակալվել է Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը․ ԶԼՄ

Երեկ, 15:11
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են մի խումբ անձինք, այդ թվում՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ
Ձերբակալվել է Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը․ ԶԼՄ

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են մի խումբ անձինք, այդ թվում՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ։

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

«Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մեղադրանքներով ձերբակալվել են մի խումբ անձինք, այդ թվում՝ Պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ: Նախաքննության շահերից ելնելով՝ այլ տեղեկատվություն չենք կարող տրամադրել»,- նշեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:

«Արմենպրես»-ի տեղեկություններով՝ ձերբակալվածներից մեկը Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանն է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանը։