Рейтинг@Mail.ru
USD
376.96
EUR
433.96
RUB
4.6804
GEL
139.93
2026 թ. ապրիլի 3, ուրբաթ
եղանակը
Երևանում
+9

Ավելի քան յոթ հազար աշակերտ ավարտել է Երևանի հիմնական և ավագ դպրոցները 2014 թվականին

02.07.2014, 19:45
Երևանի` քաղաքապետարանի ենթակայության ներքո գտնվող դպրոցները 2014 թվականին ավարտել է 6828, ավագ դպրոցները` 431 աշակերտ, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը։
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի. /ԱՌԿԱ/. Երևանի` քաղաքապետարանի ենթակայության ներքո գտնվող դպրոցները 2014 թվականին ավարտել է 6828, ավագ դպրոցները` 431 աշակերտ, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը։

Նրա խոսքերով` դպրոցների 200 շրջանավարտներ ստացել են գերազանցության վկայականներ։

Բացի այդ, Երևանի 84 դպրոցներում սովորել է սիրիահայ ընտանիքներից 462 աշակերտ։

Որպես հանրակրթության որակի բարձրացմանը նպաստող գործոն` Սողոմոնյանը նշեց շախմատի դպրոցների ստեղծումը` Երևանի քաղաքապետարանի և Շախմատի ակադեմիայի կողմից։

«Յուրաքանչյուր համայնքում կստեղծվի մեկ դպրոց, մայրաքաղաքի երկու համայնքներում դպրոցներն արդեն գործում են», - նշեց քաղաքապետարանի ներկայացուցիչը։—0--