Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

Շուրջ հինգ հազար հայ դիմորդներ անգլերենի ՄՊՔ են հանձնել

18.06.2015, 21:38
Շուրջ հինգ հազար հայ դիմորդներ անգլերեն լեզվի ՄՊՔ են հանձնել, հայտնել է Գնահատման և թեստավորման կենտրոնի գլխավոր մասնագետ Գոհար Չալումյանը, գրում է «Հայկական ժամանակ» թերթը։
Շուրջ հինգ հազար հայ դիմորդներ անգլերենի ՄՊՔ են հանձնել
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի. /ԱՌԿԱ/. Շուրջ հինգ հազար հայ դիմորդներ անգլերեն լեզվի ՄՊՔ են հանձնել, հայտնել է Գնահատման և թեստավորման կենտրոնի գլխավոր մասնագետ Գոհար Չալումյանը, գրում է «Հայկական ժամանակ» թերթը։

«Անգլերեն լեզվի միասնական պետական քննությունը, որն անցկացվել է հունիսի 12–ին, հանձնել են 4974 դիմորդներ։ Տվյալ առարկայի միջին միավորը կազմել է 14.42։ Անբավարար է ստացել դիմորդների 8.34 տոկոսը կամ 415 մարդ»,– նշել է նա։

17-20 միավոր է ստացել 1546 դիմորդ, իսկ առավելագույն միավոր` 248 մարդ։

Չալումյանը միաժամանակ նշել է, որ գերմաներենի քննություն է հանձնել 221 դիմորդ, առարկայից միջին միավորը կազմում է 15.12, անբավարար գնահատական է ստացել 16 մարդ։ 17-20 միավոր է ստացել, ՄՊՔ–ում գերմաներենի առավելագույն միավոր է ստացել 12 մարդ։

Ֆրանսերենի ՄՊՔ–ին մասնակցել են 187 դիմորդներ, նրանցից 78 մարդ ստացել է 17– 20 միավոր, առավելագույն միավոր են ստացել ինը դիմորդներ, իսկ անբավարար գնահատական` 12։ Առարկայի միջին միավորը կազմել է 15.44։

Իսպաներենի քննությանը մասնակցել է 13 դիմորդ, նրանցից ոչ ոք ամենաբաձր գնահատական չի ստացել, միջին միավորը կազմել է 12.44, երեք մարդ ստացել է անբավարար գնահատական։

Ինչ վերաբերում է իտալերեն և պարսկերեն լեզուներին, ապա Չալումյանը նշեց, որ Գնահատման և թեստավորման կենտրոնը տվյալ առարկաներից ՄՊՔ մասնակցության հայտեր չի ստացել։ -0-