Рейтинг@Mail.ru
USD
377.5
EUR
436.31
RUB
4.4892
GEL
138.97
2026 թ. մարտի 23, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+15

Դիլիջանի թունելը ժամանակավորապես կփակվի երթևեկության համար միջին նորոգման աշխատանքների կապակցությամբ

21.08.2025, 10:53
Մինչև 7 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոմոբիլները Դիլիջանի թունելը կարող են շրջանցել Սեմյոնովկա բնակավայրով
Դիլիջանի թունելը ժամանակավորապես կփակվի երթևեկության համար միջին նորոգման աշխատանքների կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Դիլիջանի թունելի երթևեկելի հատվածում իրականացվող միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 21-ի ժամը 20.00-ից մինչև օգոստոսի 23-ի ժամը 8.00-ն Դիլիջանի թունելը կփակվի երթևեկության համար, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

Մինչև 7 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոմոբիլները Դիլիջանի թունելը կարող են շրջանցել Սեմյոնովկա բնակավայրով։ 7 տոննայից ավելի և կցորդով տրանսպորտային միջոցների համար տվյալ ճանապարհը փակ է լինելու։ 

Օգոստոսի 23-ից Դիլիջանի թունելը երթևեկության համար կփակվի միայն գիշերային ժամերին՝ ժ.00.00-ից մինչև 06.00։