Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
+3

ՀՀ առողջապահության նախարարը դեղորայքի գների կանոնակարգման հարցերն է քննարկել ներկրողների և արտադրողների հետ

23.02.2015, 19:55
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը դեղ ներկրող, արտադրող խոշոր ընկերությունների ղեկավարների, ինչպես նաև օտարերկրյա դեղագործական ընկերությունների հայաստանյան ներկայացուցչությունների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ դեղերի հիմնական ցանկում ներառված դեղորայքի գների կանոնակարգման հարցին, հաղորդում է առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
ՀՀ առողջապահության նախարարը դեղորայքի գների կանոնակարգման հարցերն է քննարկել ներկրողների և արտադրողների հետ
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը դեղ ներկրող, արտադրող խոշոր ընկերությունների ղեկավարների, ինչպես նաև օտարերկրյա դեղագործական ընկերությունների հայաստանյան ներկայացուցչությունների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ դեղերի հիմնական ցանկում ներառված դեղորայքի գների կանոնակարգման հարցին, հաղորդում է առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

«Անվտանգ և որակյալ դեղերը մեր բնակչության համար պետք է լինեն նաև մատչելի: Պետք է ստեղծենք բոլոր պայմանները, որպեսզի խոշոր ներկայացուցչությունները որակյալ դեղերը մատչելի գներով ներկրեն Հայաստան»,- ընդգծեց ՀՀ առողջապահության նախարարը:

Արմեն Մուրադյանը նշեց, որ ԵՏՄ անդամ պետությունների դեղերի հիմնական ցանկում ներառված դեղերի գները կանոնակարգված են:

Ըստ ԱՆ տվյալների` ԵՏՄ երկրները մինչև 2016 թվականը պետք է ապահովեն դեղորայքի շրջանառությունը կարգավորող օրենսդրական դաշտի ներդաշնակեցում։  

Ըստ Հայաստանի դեղերի փորձագիտական կենտրոնի տվյալների` Հայաստանի  դեղերի շուկայի տարեկան ծավալը կազմում է մոտ $95 մլն։ Միաժամանակ տեղական արտադրության դեղերին բաժին է ընկնում շուկայի 10%-ը։ Ներկրվողների մեջ  ամենամեծը տոկոսը պատկանում է եվրոպական երկրների դեղորայքին` 55-60%, մոտ 20-25%-ը` Ռուսաստանից է և մոտ 10%-ը` Հնդկաստանից -0-