Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-3

Հայկական քաղաքացիություն ունեցող և Հայաստանում մշտապես բնակվող ՌԴ քաղաքացիները պարտավոր չեն ծանուցել երկքաղաքացիության մասին մինչև Ռուսաստան մուտք գործելը

10.09.2014, 18:04
Հայկական քաղաքացիություն ունեցող և Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Ռուսաստանի քաղաքացիները պարտավոր չեն ծանուցել երկքաղաքացիության մասին մինչև Ռուսաստանի Դաշնության տարածք մուտք գործելը, հայտնում է ռուսական դեսպանատան պաշտոնական կայքը։
Հայկական քաղաքացիություն ունեցող և Հայաստանում մշտապես բնակվող ՌԴ քաղաքացիները պարտավոր չեն ծանուցել երկքաղաքացիության մասին մինչև Ռուսաստան մուտք գործելը
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական քաղաքացիություն ունեցող և Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Ռուսաստանի քաղաքացիները պարտավոր չեն ծանուցել երկքաղաքացիության մասին մինչև Ռուսաստանի Դաշնության տարածք մուտք գործելը, հայտնում է ռուսական դեսպանատան պաշտոնական կայքը։

«Ռուսաստանի Դաշնության 04.08.2014 թ. № 142-ФЗ Դաշնային օրենքը պարտավորեցնում է Ռուսաստանի քաղաքացիներին երկրորդ (արտասահմանյան) քաղաքացիություն ձեռք բերելու ժամանակ այդ մասին անհապաղ ծանուցել Ռուսաստանի ԴՄԾ տարածքային մարմնին անձամբ կամ փոստով Ռուսաստանի Դաշնության, այլ ոչ թե Հայաստանի տարածքում», - նշվում է հաղորդագրության մեջ։

«Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը և Հայաստանում Ռուսաստանի ԴՄԾ ներկայացուցիչները նշված ծանուցումները չեն ընդունում և չեն քննարկում», - ընդգծել են դեսպանատնից։—0--