Рейтинг@Mail.ru
USD
377.23
EUR
437.55
RUB
4.6646
GEL
140.01
2026 թ. ապրիլի 2, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+16

Դավթաշեն գյուղում աղիքային խանգարման նոր դեպքեր չեն գրանցվել. ՀՀ առողջապահության նախարարություն

02.07.2013, 20:02
Դավթաշեն գյուղում հուլիսի 2-ի դրությամբ աղիքային խանգարման նոր դեպքեր չեն գրանցվել, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից։
Դավթաշեն գյուղում աղիքային խանգարման նոր դեպքեր չեն գրանցվել. ՀՀ առողջապահության նախարարություն
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի. /ԱՌԿԱ/.  Դավթաշեն գյուղում հուլիսի 2-ի դրությամբ աղիքային խանգարման նոր դեպքեր չեն գրանցվել, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից։

Հուլիսի 27-ից Արագածոտնի մարզի Դավթաշեն համայնքում (Թալինի տարածաշրջան) արձանագրվել էին աղիքային խանգարման երևույթներով դեպքեր։
Իրականացված բակային համայցերի արդյունքում հուլիսի 2-ի դրությամբ հիվանդության գանգատներով նոր անձինք չեն հայտնաբերվել: Հուլիսի 1-ի դրությամբ հայտնաբերված կլինիկական նշաններով 3 անձինք այլևս գանգատներ չեն նշում: «Թալինի» ԲԿ-ում հոսպիտալացված հիվանդը դուրս է գրվել առողջացումով:

Նախորդ օրերին հայտնաբերված գանգատներ ունեցող բոլոր անձանց մոտ երևույթները հիմնականում տևել են մի քանի ժամ և առանց բուժական որևէ միջամտության անցել են:

«Ներկայումս իրականացվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները գյուղի բնակչությանը մատակարարվող խմելու ջրի անվտանգության ապահովման ուղղությամբ, այդ թվում` ջրի կանխարգելիչ վարակազերծում։ Այդ ամենի արդյունքում խմելու ջրի որակը համապատասխանեցվել է սանիտարահիգիենիկ նորմերի պահանջներին»,- ասվում է հաղորդագրությունում: --0--