Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-6

Հայաստանում նախօրեին COVID-19-ից 64 և 67 տարեկան տղամարդիկ են մահացել․ ԱՆ-ն մանրամասնում է

01.09.2020, 12:05
Հայաստանում նախօրեին COVID-19-ից  64 և 67 տարեկան տղամարդիկ են մահացել․ ԱՆ-ն մանրամասնում է
Հայաստանում նախօրեին COVID-19-ից  64 և 67 տարեկան տղամարդիկ են մահացել․ ԱՆ-ն մանրամասնում է
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի․ /ԱՌԿԱ/․  Սեպտեմբերի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 43878 դեպք, որոնցից 38356-ն` առողջացած, 881-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4373 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 206929 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 97 նոր դեպք և 634 առողջացած։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 64 և 67 տարեկան տղամարդիկ: Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»,- ասվում է հաղորդագրության մեջ։-0-