Christie's աճուրդում Դետրոյտին պատկանող արվեստի գործերը գնահատվել են 454-867 մլն դոլար
20.12.2013,
11:46
Նյու Յորքի Christie's աճուրդում վերջերս սնանկացած Դետրոյտ քաղաքին պատկանող արվեստի 2800 գործեր գնահատվել են 454-867 մլն դոլար, հայտնում է РБК–ն` հղում անելով Associated Press գործակալությանը։
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Նյու Յորքի Christie's աճուրդում վերջերս սնանկացած Դետրոյտ քաղաքին պատկանող արվեստի 2800 գործեր գնահատվել են 454-867 մլն դոլար, հայտնում է РБК–ն` հղում անելով Associated Press գործակալությանը։
Մասնավորապես Վան Գոգի «Ինքնադիմանկար ծղոտե գլխարկով» նկարը գնահատվում է 80-150 մլն դոլար։ Աճուրդի տան մասնագետներին ամիսներ են պահանջվել` հավաքածուի շուկայական արժեքը որոշելու համար, որը քաղաքը հավանաբար ստիպված կլինի վաճառել` վարկատուների պարտքերը մարելու համար։ Իր զեկույցում Christie's–ն առաջարկել է արվեստի գործերի հնարավոր վաճառքի հինգ այլընտրանքային տարբերակներ։ 2013 թվականի դեկտեմբերի 19–ին լույս է տեսել աճուրդի տան հաշվետվությունը` նախատեսված Դետրոյտի ճգնաժամային կառավարիչ Քևին Օրի համար։
Դեկտեմբերի սկզբին ԱՄՆ Դաշնային դատարանը հաստատել է Դետրոյտի սնանկությունը, որի պարտքն այս պահին կազմում է 18 մլրդ դոլար։ Դա քաղաքային խոշորագույն սնանկությունն է ԱՄՆ պատմության մեջ։ -0-