Рейтинг@Mail.ru
USD
378.01
EUR
445.56
RUB
4.9387
GEL
140.45
2026 թ. փետրվարի 6, ուրբաթ
եղանակը
Երևանում
-2

Հայաստանում ևս 2 քաղաքացի բուժվել է կորոնավիրուսից․ համագումարով ունենք 30 առողջացած

28.03.2020, 20:15
Հայաստանում ևս 2 քաղաքացի բուժվել է կորոնավիրուսից․ համագումարով ունենք 30 առողջացած
Հայաստանում ևս 2 քաղաքացի բուժվել է կորոնավիրուսից․ համագումարով ունենք 30 առողջացած
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի․ /ԱՌԿԱ/․ ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը Facebook-յան իր էջում գրառում է կատարել ՀՀ-ում կորոնավիրուսով վարակված պացիենտների մասին։

Ըստ գրառման՝ 28.03.2020, 19:30-ի դրությամբ դրությամբ ինֆեկցիոն հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում բժշկական օգնություն և սպասարկում է ստանում թոքաբորբով 13 պացիենտ, որոնցից 2-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր (ինտուբացված են)։ 2 պացիենտ ծանր են (հարաբերական կայուն), մնացած 9-ը՝ կայուն ծանր։

«Հիվանդանուցում բուժվող 2 քաղաքացու մոտ կորոնավիրուսային հիվանդության կրկանկի թեստի արդյունքները եղել են բացասական, նրանք դուրս են գրվել։ Գումարային առողջացածների թիվը դարձավ՝ 30»,- գրել է Նիկողոսյանը։-0-