Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-9

ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը դադարեցրեց իր լիազորությունները

24.05.2019, 12:03
Հայաստանի բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարական տվեց։ Այս մասին ասվում է ԲԴԽ–ի պաշտոնական կայքում հրապարակած ուղերձի մեջ։
ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը դադարեցրեց իր լիազորությունները

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարական տվեց։ Այս մասին ասվում է ԲԴԽ–ի պաշտոնական կայքում հրապարակած հայտարարության մեջ։

«Նկատի ունենալով դատական իշխանության և դատավորների առնչությամբ ընթացող զարգացումները և այդ առիթով մայիսի 20–ին մամուլով իմ կողմից արտահայտած մտահոգությունները` այլևս նպատակահարմար չեմ համարում իմ հետագա աշխատանքը Բարձրագույն դատական խորհրդի նախագահի և Խորհրդի անդամի կարգավիճակներում»,– նշվում է Հարությունյանի հայտարարության մեջ։

Նա նշել է, որ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 86–րդ հոդվածի 1–ին մասի 5–րդ կետի և 87–րդ հոդվածի 1–ին մասի 2–րդ կետի հիմքերով իր լիազորությունները 2019 թվականի մայիսի 24–ից կարելի է համարել դադարած։ 

Հարությունյանը հետագա բեղմնավոր աշխատանք է մաղթել իր գործընկերներին` իրավական պետությանը պատշաճող անկախ դատական իշխանության կայացման գործում։ -0-