Ազնավուրը ցանկանում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված համերգ անցկացնել Վատիկանում
18.03.2015,
13:31
Ֆրանսահայ հանրահայտ երգիչ Շառլ Ազնավուրը մտադիր է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգ կազմակերպել Վատիկանում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /ԱՌԿԱ/. Ֆրանսահայ հանրահայտ երգիչ Շառլ Ազնավուրը մտադիր է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգ կազմակերպել Վատիկանում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Գործակալությունը հայտնում է, որ Ազնավուրը չորեքշաբթի ներկա կլինի Հռոմի պապի` Ֆրանցիսկոս I-ի ընդհանուր հավաքին, և երգիչը պատրաստվում է նրա հետ խոսել համերգի մասին։
Հռոմի պապի շրջապատում եղած աղբյուրները հայտնում են, որ նա քաջածանոթ է Ազնավուրի արվեստին և լսում է աշխարհում մեծ ճանաչում ունեցող հայի երգերը։
Ազնավուրն (Շահնուր Վաղինակ Ազնավուրյան) իր 90-ամյակը նշել է անցած տարի։ Երաժշտական քննադատների գնահատականներով` նրա վոկալային տվյալները մինչ օրս պահպանվել են, ինչն էլ թույլ է տալիս, որ երգիչը համերգներ կազմակերպի և նոր ձայնասկավառակներ թողարկի։
Հռոմի պապը ապրիլի 12-ին սուրբ Պետրոսի տաճարում ժամերգություն կանցկացնի 1915 թվականի զոհերի հիշատակին։ Այս տարի Ֆրանցիսկոս I–ը սուրբ Գրիգոր Նարեկացուն հռչակել է Տիեզերական եկեղեցու ուսուցիչ։ Ողջ պատմության ընթացքում այս տիտղոսը շնորհվել է ընդամենը 36 սրբի։
Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-