Рейтинг@Mail.ru
USD
377.5
EUR
436.31
RUB
4.4892
GEL
138.97
2026 թ. մարտի 22, կիրակի
եղանակը
Երևանում
+11

Այսօր առողջապահությունը ՀՀ-ում դարձնում ենք ինդուստրիա․ Փաշինյան

19.03.2026, 12:45
Մեծ ներդրումներ են արվում, արդեն բժշկական ռոբոտներ են ներկրվում Հայաստան, հայտարարել է Փաշինյանը
Այսօր առողջապահությունը ՀՀ-ում դարձնում ենք ինդուստրիա․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի․/ԱՌԿԱ/․ Մենք այսօր առողջապահությունը ՀՀ-ում դարձնում ենք ինդուստրիա։ Այս մասին կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Առողջապահությունը ՀՀ-ում դառնում է ավելի եկամտաբեր բիզնես, և ինչպես մենք կանխատեսում էինք, մեծ ներդրումներ են այսօր արվում։ Արդեն բժշկական ռոբոտներ են ներկրվում ՀՀ»,- ասաց Փաշինյանը։ 

Նրա խոսքով՝ այդ ներդրումները ոչ թե միանգամյա են, այլ համակարգված ռազմավարական ներդրումներ են։ 

Ըստ Փաշինյանի՝ առողջության ապահովագրության հարցում արդեն կա որոշակի վստահություն, որ այլևս հին համակարգերի վերադարձ չի լինի։ 

Վարչապետի խոսքով՝ այսօր համակարգը սկսել է «ապրել», թեև այն անթերի չէ, քանի որ աշխարհում ոչինչ անթերի չէ։