Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-4

Այս շաբաթվանից հասարակական տրանսպորտում ուղեվարձը չվճարողները կտուգանվեն. Ավինյան

28.07.2025, 13:57
Այս շաբաթվանից սկսվում է խախտողների տուգանումը. Ավինյանը՝ տրանսպորտում ուղեվարձը չվճարողների մասին
Այս շաբաթվանից հասարակական տրանսպորտում ուղեվարձը չվճարողները  կտուգանվեն. Ավինյան

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Այսօր Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն անդրադարձել է հասարակական տրանսպորտում համապատասխան վերահսկողություն իրականացնելու գործընթացին։

Նա նշել է, որ անցած շաբաթ քաղաքապետի որոշմամբ փոփոխություն է կատարվել համապատասխան որոշման մեջ, որով հասարակական տրանսպորտում համապատասխան վերահսկողության լիազորությունները նախատեսվել են հասարակական կարգի պահպանության ծառայությանը։

«Այս մասով ծրագրային աշխատանքները գրեթե ամբողջությամբ ավարտված են, և այս շաբաթվա ընթացքում կավարտվեն, և հասարակական կարգի պահպանման ծառայության մեր գործընկերների հետ կիրականացվեն համապատասխան դասընթացներ, թե ինչպես պետք է ստուգումն իրականացնել տրանսպորտում, ինչից հետո ստուգումները կսկսեն իրականացվել»,-ասել է Գրիգորյանը։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ ընդգծել է, որ այս շաբաթ սկսվում է վերապատրաստումը, և փաստացի արդեն սկսվում է նաև խախտողների տուգանումը։

Տուգանքների մասին

Ինչպես ավելի վաղ նշել էր ՀՀ ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանը, տրանսպորտից օգտվելիս չվճարող և նույնականանալ չցանկացող քաղաքացին կարող է վարչական ձերբակալության ենթարկվել օրենքով սահմանված ընթացակարգերի շրջանակում և կրել վարչական պատասխանատվություն։ Օրենքի նախագծով առաջարկվում է տարբեր խախտումների համար սահմանել 3, 10 և 15 հազար դրամի տուգանքներ։ Այսպես, 3 000 դրամ տուգանք է նախատեսվում տրանսպորտից օգտվելիս ուղետոմսը կամ կրիչը չվավերացնելու համար, 10 000 դրամ՝ առանց ուղևորության համար վճարելու տրանսպորտից օգտվելու համար և 15 000 դրամ՝ ուրիշի զեղչված ուղետոմսը օգտագործելու համար։