Այս պահին գոհ չեմ արձանագրված արդյունքներից. Փաշինյանը՝ հակակոռուպցիոն պայքարի մասին
Երեկ,
16:09
Նրա խոսքով՝ թեև 2018 թվականից սկսած միջազգային զեկույցները փաստում են էական առաջընթաց, սակայն վերջին շրջանում նկատվում են լճացման որոշակի ազդակներ
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի․/ԱՌԿԱ/. Ես այս պահին գոհ չեմ արձանագրված արդյունքներից։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով հակակոռուպցիոն պայքարին։
Նրա խոսքով՝ թեև 2018 թվականից սկսած միջազգային զեկույցները փաստում են էական առաջընթաց, սակայն վերջին շրջանում նկատվում են լճացման որոշակի ազդակներ:
«Այդ լճացման ազդակները առաջին հերթին մեզ համար նրա մասին են, որ մենք բարեփոխումների ընթացքը պետք է շարունակենք», - ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ հակակոռուպցիոն պայքարում անհրաժեշտ են ավելի վճռական և համակարգային փոփոխություններ:
Վարչապետն ընդգծեց, որ պետք է իրագործել «0 կոռուպցիա» ունենալու քաղաքականությունը։