Рейтинг@Mail.ru
USD
377.32
EUR
437.43
RUB
4.6885
GEL
138.82
2026 թ. մարտի 24, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+15

ԱՍՀՆ ենթակայության հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերը ապրիլի 1-ից կբարձրանան 30%-ով․ Թորոսյան (ՎԻԴԵՈ)

Այսօր, 10:42
Մենք դրան հասել ենք բյուջետային կարգապահության և նաև էֆեկտիվ կառավարման շնորհիվ, ասել է Թորոսյանը. ՎԻԴԵՈ
ԱՍՀՆ ենթակայության հաստատությունների աշխատակիցների  աշխատավարձերը ապրիլի 1-ից կբարձրանան 30%-ով․ Թորոսյան (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի․/ԱՌԿԱ/․ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող խնամքի կենտրոնների (երեխաների, տարեցների, հոգեկան առողջության խնդիրներ ունեցողների), ինչպես նաև երեխաների ցերեկային կենտրոնների բոլոր աշխատակիցների աշխատավարձը ապրիլի 1-ից կբարձրանա 30 տոկոսով։

Այս մասին Facebook-յան իր էջում հրապարակած տեսանյութում հայտնել է ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը։

«Մենք դրան հասել ենք բյուջետային կարգապահության և նաև էֆեկտիվ կառավարման շնորհիվ։ Հետևաբար մայիսին, հարգելի գործընկերներ, կստանաք պլյուս 30% աշխատավարձ»,- ասել է Թորոսյանը։

Նախարարը հայտնեց, որ ինքը՝ որպես նախարարության ղեկավար, ակնկալում է ավելի լավ աշխատանք, ավելի մեծ ջանքերի ներդրում հազարավոր քաղաքացիների հետ աշխատելիս, խնամելիս և ծառայություններ մատուցելիս։