Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ուսումնասիրում է բնակչության անապահով շերտի վրա էլեկտրաէներգիայի և տրանսպորտի սակագների աճի ազդեցությունը. նախարար
25.07.2013,
14:34
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ուսումնասիրում է բնակչության անապահով շերտի վրա էլեկտրաէներգիայի և տրանսպորտի սակագների վերջին աճի ազդեցությունը, հինգշաբթի կառավարության ճեպազրույցի ընթացքում հայտնեց գերատեսչության ղեկավար Արտեմ Ասատրյանը:
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ուսումնասիրում է բնակչության անապահով շերտի վրա էլեկտրաէներգիայի և տրանսպորտի սակագների վերջին աճի ազդեցությունը, հինգշաբթի կառավարության ճեպազրույցի ընթացքում հայտնեց գերատեսչության ղեկավար Արտեմ Ասատրյանը:
Ըստ նրա` հետազոտությունից հետո համապատասխան քայլեր կձեռնարկվեն:
Նախարարը տեղեկացրեց նաև, որ այսօր Հայաստանում մոտ 100 հազար անապահով ընտանիք կա:
Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 7-ին կայացած նիստում հաստատեց ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր գազ օգտագործող բաժանորդների համար գազի սակագինը 156 հազար դրամի չափով յուրաքանչյուր 1000 խորանարդ մետրի համար (ներառյալ ԱԱՀ)` նախկին
132 հազար դրամի փոխարեն։ Մեկ կՎտ.ժ էլեկտրաէներգիայի սպառման համար ցերեկային սակագինը կկազմի 38 դրամ (ներառյալ ԱԱՀ)` 32 դրամի փոխարեն, իսկ գիշերային սակագինը` 28 դրամ (ներառյալ ԱԱՀ)` 25 դրամի փոխարեն։ Հուլիսի 20–ից Երևանում հասարակական տրանսպորտի ուղեվարձի բարձրացումը 100 դրամից մինչև 150 դրամ Երևանում դժգոհության բուռն ալիք է բարձրացրել։ Բողոքի ակցիան անցնում է «Չենք վճարելու 150 դրամ» կարգախոսով։ --0--