Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-1

Արցախի նախագահը զգուշացնում է, որ Ստեփանակերտը թիրախավորվում է «Պոլոնեզով» և «Սմերչով», այսուհետ ՊԲ–ն թիրախավորելու է հակառակորդի խոշոր քաղաքների զինվորական օբյեկտները

04.10.2020, 11:30
Ստեփանակերտը թիրախավորվում է «Պոլոնեզով» և «Սմերչով», այսուհետ ՊԲ–ն թիրախավորելու է հակառակորդի խոշոր քաղաքների զինվորական օբյեկտները. Արցախի նախագահ
Արցախի նախագահը զգուշացնում է, որ Ստեփանակերտը թիրախավորվում է «Պոլոնեզով» և «Սմերչով», այսուհետ ՊԲ–ն թիրախավորելու է հակառակորդի խոշոր քաղաքների զինվորական օբյեկտները
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի/ԱՌԿԱ/. Չնայած բազմաթիվ նախազգուշացումներին՝ Ադրբեջանի ահաբեկչական բանակը շարունակում է թիրախավորել Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը՝ օգտագործելով «Պոլոնեզ» և «Սմերչ» համակարգեր, հայտնում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Ադրբեջանի խոշոր քաղաքներում մշտական տեղակայված զինվորական օբյեկտները այսուհետ դարձան պաշտպանության բանակի թիրախները: Ադրբեջանի բնակչությանը կոչ եմ անում արագ լքել այդ քաղաքները՝ հնարավոր կորուստներից խուսափելու համար: Այս ամենի ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը», – նշում է Արցախի նախագահը:

Հիշեցնենք, որ քիչ առաջ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ այս պահին կրկին Ստեփանակերտում թիրախավորվում են քաղաքացիական օբյեկտները։–0–