Рейтинг@Mail.ru
USD
378.64
EUR
451.38
RUB
4.9828
GEL
140.77
2026 թ. փետրվարի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-2

Արփինե Սարգսյան․ Երևանի մոլերում կբացվեն ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գերժամանակակից գրասենյակներ (ՎԻԴԵՈ)

24.11.2025, 14:37
Երևանի երկու մոլերում կբացվեն ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գերժամանակակից գրասենյակներ, հայտնել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը․ ՎԻԴԵՈ
Արփինե Սարգսյան․ Երևանի մոլերում կբացվեն ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գերժամանակակից գրասենյակներ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Երևանի երկու մոլերում կբացվեն ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գերժամանակակից գրասենյակներ, հայտնել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

Նա նշել է, որ Երևանում ամենաբանուկ առևտրի երկու համալիրներում՝ մոլերում, կբացվեն գերժամանակակից գրասենյակներ՝ կենսաչափական տվյալների հավաքագրման բոլորը մեկում ինքնասպասարկման սարքավորումներով, մանկական խաղասրահով, սպասարկման միջազգային ստանդարտներով: 

«Սրանով մենք հանրային ծառայությունների մատուցման բոլորովին նոր ստանդարտ կսահմանենք ՀՀ-ում՝ փակելով անձնագրային համակարգի հնամաշ և ցածրորակ ենթակառուցվածքի էջը, կոտրելով ոլորտի կարծրատիպերը»,- նշել է նախարարը: