Рейтинг@Mail.ru
USD
378.44
EUR
446.07
RUB
4.925
GEL
140.62
2026 թ. փետրվարի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Հայաստանի առողջապահության նախարարությունը 2014թ.–ին շուրջ 2.5 մլրդ դրամ է հատկացրել պետպատվերի շրջանակում ձեռք բերելու համար

25.12.2014, 18:30
Հայաստանի առողջապահության նախարարությունը 2014թ.–ին մոտ 2.5 մլրդ դրամ է հատկացրել պետպատվերի շրջանակում դեղեր ձեռք բերելու համար, հայտնեց Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։
Հայաստանի առողջապահության նախարարությունը 2014թ.–ին շուրջ 2.5 մլրդ դրամ է հատկացրել պետպատվերի շրջանակում ձեռք բերելու համար
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առողջապահության նախարարությունը 2014թ.–ին մոտ 2.5 մլրդ դրամ է հատկացրել պետպատվերի շրջանակում դեղեր ձեռք բերելու համար, հայտնեց Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։ 

«Միաժամանակ, պոլիկլինիկաներն ավելի քան 1 մլրդ դրամի դեղորայք են ձեռք բերել։ Այդ դեղերի գնման և բաշխման առաջնահերթությունը սահմանում են մասնագետները։ Միայն նրանց որոշման հիման վրա է որոշվում ձեռք բերվող դեղերի ցուցակը»,– ասաց Մուրադյանը հինգշաբթի ամփոփիչ մամուլի ասուլիսում։ 

Ըստ նրա, այս պահին նախարարությունը գնում է 44 անուն դեղամիջոց, այդ թվում` շաքարախտի դեղեր, հոգեմետ միջոցներ, ինչպես նաև առանձին դեղամիջոցներ, որոնք պոլիկլինիկաները տրամադրում են սոցիալապես անապահով շերտերին համապատասխան դեպքերում։ -0-