Рейтинг@Mail.ru
USD
376.62
EUR
434.96
RUB
4.7679
GEL
139.9
2026 թ. ապրիլի 7, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Հայաստանի առողջապահության նախարարը ռուս գործընկերոջ հետ համագործակցության զարգացման հեռանկարներ կքննարկի

02.06.2014, 13:31
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը երկուշաբթի աշխատանքային այցով մեկնեց Մոսկվա, որտեղ  կհանդիպի Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի հետ, հաղորդում է ԱՆ մամուլի ծառայությունը։
Հայաստանի առողջապահության նախարարը ռուս գործընկերոջ հետ համագործակցության զարգացման հեռանկարներ կքննարկի
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը երկուշաբթի աշխատանքային այցով մեկնեց Մոսկվա, որտեղ  կհանդիպի Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի հետ, հաղորդում է ԱՆ մամուլի ծառայությունը։

Ծրագրվում է, որ հանդիպման ընթացքում կքննարկվեն երկու երկրի առողջապահության նախարարությունների միջև կնքված համաձայնագրի շրջանակում համագործակցության զարգացման հեռանկարները և այլ հարցեր:  

Մուրադյանը կհանդիպի նաև Ռուսաստանի Դաշնության Բժշկական գիտությունների ակադեմիայի Անհետաձգելի մանկական վիրաբուժության և վնասվածքաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, ազգային բժշկական պալատի նախագահ, անվանի մանկաբույժ, պրոֆեսոր Լեոնիդ Ռոշալի հետ, ինչպես նաև կայցելի Մոսկվայի պետական համալսարանի Բժշկական կենտրոն։--0--