Рейтинг@Mail.ru
USD
377.18
EUR
434.13
RUB
4.6285
GEL
139.84
2026 թ. մարտի 28, շաբաթ
եղանակը
Երևանում
+11

Արցախի վարչապետը կրթական ոլորտում համագործակցելու շուրջ խոսել է ՀՀ ԿԳՆ պատվիրակության ներկայացուցիչների հետ

10.06.2013, 19:40
Հունիսի 10-ին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն ընդունել է Հայաստանի հանրապետության կրթության և գիտության նախարարության պատվիրակությանը` նախարար Արմեն Աշոտյանի գլխավորությամբ:
Արցախի վարչապետը կրթական ոլորտում համագործակցելու շուրջ խոսել է ՀՀ ԿԳՆ պատվիրակության ներկայացուցիչների հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 հունիսի. /ԱՌԿԱ/. Հունիսի 10-ին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն ընդունել է Հայաստանի հանրապետության կրթության և գիտության նախարարության պատվիրակությանը` նախարար Արմեն Աշոտյանի գլխավորությամբ:

Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ կառավարության մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի և Հայաստանի կրթական ոլորտում համագործակցության ընդլայնման, փորձի փոխանակման հետ կապված հարցեր, ինչպես նաև ՀՀ կողմից ԼՂՀ կրթական համակարգին ցուցաբերվող տեխնիկական, մասնագիտական և մեթոդական աջակցությանը վերաբերվող հարցեր:

Հանդիպման վերջում վարչապետը շնորհակալություն է հայտնել պատվիրակությանը կրթական փոխհամագործակցության խորացման և ընդլայնման կապակցությամբ:

Հանդիպմանը ներկա են եղել ԼՂՀ կրթության և գիտության նախարար Ս. Ասրյանը, պաշտոնատար այլ անձինք:-0-