Рейтинг@Mail.ru
USD
377.97
EUR
448.2
RUB
4.8745
GEL
140.6
2026 թ. փետրվարի 10, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Արցախի պետական գույքի կառավարման ոլորտում նախատեսվում է մի շարք բարեփոխումներ է իրականացնել. նախագահ

10.06.2013, 18:38
Արցախի պետական գույքի կառավարման ոլորտում նախատեսվում է մի շարք բարեփոխումներ է իրականացնել, հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 10-ին Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի հետ հանդիպման ընթացքում:
Արցախի պետական գույքի կառավարման ոլորտում նախատեսվում է մի շարք բարեփոխումներ է իրականացնել. նախագահ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 հունիսի. /ԱՌԿԱ/. Արցախի պետական գույքի կառավարման ոլորտում նախատեսվում է մի շարք բարեփոխումներ է իրականացնել, հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 10-ին Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի հետ հանդիպման ընթացքում:

«Բարեփոխումներն ուղղված են կատարվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը»,– մեջբերում են Սահակյանի խոսքը ԼՂՀ նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Պետության ղեկավարն այս համատեքստում կարևորել է Հայաստանի Հանրապետության համապատասխան կառույցների հետ սերտ համագործակցությունը և փորձի փոխանակումը:

Հանդիպմանը քննարկվել են պետական գույքի կառավարման ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը եւ միջգերատեսչական կապերի խորացմանն առնչվող մի շարք հարցեր: -0-