Արամ MP3–ն որոշ մանրամասներ է ներկայացրել «Եվրատեսիլ-2014»–ին նախատեսված շոուից
28.04.2014,
18:57
Երկուշաբթի Եվրատեսիլ մրցույթի eurovoson.tv պաշտոնական կայքում տեղադրվել է Not Alone երգի շոուի մի մասը, որով Հայաստանի ներկայացուցիչ Արամ MP3–ն (Արամ Սարգսյան) ելույթ կունենա «Եվրատեսիլ - 2014» երգի մրցույթում։
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի. /ԱՌԿԱ/. Երկուշաբթի Եվրատեսիլ մրցույթի eurovoson.tv պաշտոնական կայքում տեղադրվել է Not Alone երգի շոուի մի մասը, որով Հայաստանի ներկայացուցիչ Արամ MP3–ն (Արամ Սարգսյան) ելույթ կունենա «Եվրատեսիլ - 2014» երգի մրցույթում։
Սաունդրեքի 30–վայրկյանանոց հոլովակում երգիչը մենակ կանգնած է լուսարձակների լույսով լուսավորված մութ բեմի վրա։ Աստիճանաբար հետևում և կողքերում տեղադրված LED-էկրանները ծածկվում են լույսի առկայծող բծերով, միանում և վերածվում են գիշերային աստղային երկնքի։
Ներկայացման ներկաներն այդ համաժամանակյա լուսային անցումները համեմատել են լիարժեք ֆիլմի հետ։ Միաժամանակ, չնայած Արամի որոշակի հուզվածությանը ելույթից առաջ, կազմակերպիչները նշել են հայ կատարողի հզոր ձայնը, իսկ նրա ելույթը նրանց գնահատմամբ անցել է անթերի։
Նախօրեին հայկական պատվիրակությունը հասցրել է ծանոթանալ Կոպենհագենի հետ, որտեղ Արամը դեռ չէր եղել։ «Մենք զբոսնում էինք քաղաքով, և կարծես, հեքիաթում լինեինք, որտեղ կենդանանում են մանկական հուշերը։ Խորհում էինք Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթների մասին` նայելով փոքրիկ ջրահարսին»,– ասաց երգիչը։
Նա բացեց մրցույթում իր ելույթի ևս մի քանի մանրամասներ։ «Ես բեմին մենակ եմ լինելու։ Բայց երգելու եմ «Not Alone» (Ոչ միայնակ)։ Ի սկզբանե երգս բեքվոկալի կարիք չուներ, և մենք որոշեցիքն, որ գեղեցիկ և անսովոր կլինի, եթե ես այն երգեմ մենակ առանց արտիստների և պարողների»,– ասաց նա։
«Եվրատեսիլ-2014» մրցույթը կկայանա Կոպենհագենում այս տարվա մայիսին։ Եվրաշոուի բոլոր կիսաեզրափակիչները և եզրափակիչը կանցնեն Refshaleoen–ի B&W Hallerne բեմում։ Մրցույթի կիսաեզրափակիչները կկայանան մայիսի 6—ին և 8–ին, իսկ եզրափակիչ շոուն` մայիսի 10–ին։ Մրցույթն անցնում է «Միացիր մեզ» կարգախոսով` կոչ անելով բոլոր երկրպագուներին միանալ սիրած եվրոպական մրցույթին։
2014 թվականին մրցույթին կմասնակցի 37 երկիր։ Առաջին կիսաեզրափակչում, որը կկայանա մայիսի 6–ին, ելույթ կունենան 16 երկրներ, իսկ երկրորդ կիսաեզրափակչին կմասնակցեն 15 երկրներ։
Հայ երգիչ և շոումեն Արամ MP3–ը (Արամ Սարգսյան), ով ներկայացնում է Հայաստանը Եվրատեսիլ-2014 երգի միջազգային մրցույթում, հանդես կգա առաջին կիսաեզրափակչում մայիսի 6–ին։ Հայաստանի հետ միասին առաջին կիսաեզրափակչում ելույթ կունենան Ռուսաստանը, Շվեդիան, Ալբանիան, Իսլանդիան, Լատվիան, Ադրբեջանը և Էստոնիան, իսկ երկրորդ մասին կմասնակցեն Բելգիան, Հունգարիան, Մոլդովան, Չեռնոգորիան, Սան–Մարինոն, Պորտուգալիան, Ուկրաինան և Նիդեռլանդները։
Երկու կիսաեզրափակիչների տասական մասնակիցներ եզրափակչում կպայքարեն «մեծ հնգյակի» երկրների ներկայացուցիչների հետ (Իսպանիա, Գերմանիա, Իտալիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա), ինչպես նաև ընդունող երկրի` Դանիայի ներկայացուցչի հետ։
Կոպենհագենն արդեն երկու անգամ ընդունել է մրցույթը` 1964 և 2001 թթ.–ին, իսկ 2005 թ.–ին այնտեղ անցկացվել են «Եվրատեսիլի» 50–ամյակին նվիրված տոնակատարությունները։ Հայաստանը մասնակցում է «Եվրատեսիլ» մրցույթին` սկսած 2006 թվականից։ 2008 թվականին լավագույն արդյունքը ցույց տվեց Սիրուշոն` զբաղեցնելով չորրորդ տեղը։
2013թ.–ին Հայաստանը ներկայացրեց Dorians ռոք խումբը, որը Շվեդիայի Մալմո քաղաքում տեղի ունեցած «Եվրատեսիլ–2013» երգի մրցույթի ժամանակ «Lonely Planet» երգով զբաղեցրեց 18–րդ տեղը։–0-