Հայաստանի բնակիչների համար Հարության տոնի հաջորդ օրը նույնպես ոչ աշխատանքային կլինի
02.04.2015,
14:14
ՀՀ կառավարությունը հինգշաբթի կայացած նիստի ժամանակ որոշում ընդունեց, որի համաձայն` ապրիլի 6-ը ոչ աշխատանքային կլինի։
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի կայացած նիստի ժամանակ որոշում ընդունեց, որի համաձայն` ապրիլի 6-ը ոչ աշխատանքային կլինի։
Կառավարությունը հիմք ընդունեց «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի 19-րդ հոդվածն ու «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի 17-րդ հոդվածը։
Նախագծի համաձայն` ոչ աշխատանքային օրվա` ապրիլի 6–ի փոխարեն աշխատանքային կհայտարարվի ապրիլի 11–ը։
Մեռելոց հիշատակին նվիրված օրը հաջորդում է հայկական եկեղեցու հինգ գլխավոր տոներից յուրաքանչյուրին՝ Սուրբ Ծնունդ և Աստվածահայտնություն, Սբ. Հարություն, Քրիստոսի Պայծառակերպության (Վարդավառ), Վերափոխումն Սբ. Աստվածածնի, Խաչվերաց։
Մեռելոցը Հայաստանում առաջին անգամ ոչ աշխատանքային է հայտարարվել կառավարության որոշմամբ 2008թ.-ի հունիսի 16-ին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաջարկությամբ։-0-