Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-5

Ապրիլի 24-ին Փարիզի Էյֆելյան աշտարակի լույսերը ժամանակավորապես կմարեն` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

21.04.2015, 21:56
Ապրիլի 24-ին Փարիզի Էյֆելյան աշտարակի լույսերը ժամանակավորապես կմարեն` ի հիշատակ 1915 թ.–ի Հայոց ցեղասպանության զոհերի, նշվում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջում։
Ապրիլի 24-ին Փարիզի Էյֆելյան աշտարակի լույսերը ժամանակավորապես կմարեն` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ապրիլի 24-ին Փարիզի Էյֆելյան աշտարակի լույսերը ժամանակավորապես կմարեն` ի հիշատակ 1915 թ.–ի Հայոց ցեղասպանության զոհերի, նշվում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջում։

Փարիզի քաղաքապետի որոշմամբ` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը ժամը 22-ին (Երևանի ժամանակով կեսգիշերին) Էյֆելյան աշտարակի լույսերը ժամանակավորապես կմարեն՝ խորհրդանշելով Փարիզի սգո տուրքը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Ֆրանսիա նախագահ Ֆրանսուա Օլանդը ապրիլի 24–ին կայցելի Երևան` Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգները, ինչպես նաև` Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0–