Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
+5

Ապրիլի 22-ից ԱՀ պետական սահմանի անցակետով արգելվում է հանրապետության քաղաքացիների ելքը` որոշ բացառություններով

20.04.2020, 14:10
Ապրիլի 22-ից ԱՀ պետական սահմանի անցակետով արգելվում է հանրապետության քաղաքացիների ելքը` որոշ բացառություններով
Ապրիլի 22-ից ԱՀ պետական սահմանի անցակետով արգելվում է հանրապետության քաղաքացիների ելքը` որոշ բացառություններով

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. ԱՀ պարետի որոշմամբ, ապրիլի 22-ից արգելվում է Արցախի Հանրապետության քաղաքացիների ելքը՝ որոշ բացառություններով: Այս մասին նշվում է Արցախի տեղեկատվական շտաբի Facebook-յան էջում, որտեղ նշված է ԱՀ պարետի որոշումը:

«ԱՀ Պարետի 20.04.2020թ. N8 որոշմամբ, Արցախի պետական սահմանի անցակետով ապրիլի 22-ից արգելվում է Արցախի Հանրապետության քաղաքացիների ելքը՝ որոշ բացառություններով»,- նշվում է էջում:

«Ղեկավարվելով Արցախի Հանրապետության նախագահի 2020թ.-ի ապրիլի 12-ի «Արցախի Հանրապետությունում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին» ՆՀ-32-Ն հրամանագրի 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով՝ որոշում եմ.

Սահմանել, որ Արցախի Հանրապետության պետական սահմանի անցակետով արգելվում է Արցախի Հանրապետության քաղաքացիների ելքը»,- նշվում է ԱՀ կառավարության կայքում տեղադրված որոշման մեջ:

Մասնավորապես նշվում է, սույն որոշման 1–ին կետով նախատեսված անձանց՝ Արցախի Հանրապետության տարածքից ելքի արգելքից բացառություն է արվում բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցի և վարորդի և մեկ ուղեկցողի համար՝ որոշակի ընթացակարգերի պահպանմամբ, տնտեսական կամ արտադրական անհետաձգելի կարիքների առկայության դեպքում, առողջապահական անհետաձգելի կարիքների առկայության դեպքում և այլ սահմանված դեպքերում:

Որոշմամբ ԱՀ տարածքից ելքի արգելքի բացառության դեպքերին և ընթացակարգերին մանրամասն ծանոթացեք որոշման մեջ:

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի ապրիլի 12-ից, ժամը 22:00-ից սկսած մինչև 2020 թվականի մայիսի 12-ը, ժամը 22:00-ն ներառյալ ժամկետով հայտարարվել է արտակարգ իրավիճակ:

Ներկա դրությամբ Արցախում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 7 է, ապաքինվել է 2 մարդ: -0-