Рейтинг@Mail.ru
USD
377.59
EUR
438.31
RUB
4.8168
GEL
138.06
2026 թ. մարտի 5, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+7

Ապրիլի 1-ից ավելի քան 623 հազար քաղաքացու կենսաթոշակը կբարձրանա 10 հազար դրամով, 39,594 քաղաքացու համար` շուրջ 8500 դրամով

Այսօր, 12:17
Ապրիլի 1–ից կենսաթոշակառուների ճնշող մեծամասնության համար՝ խոսքը 623 353 հոգու մասին է, կենսաթոշակը բարձրանալու է 10 000 դրամ և ավելի։ Մնացած 39 594 հոգու համար կենսաթոշակը բարձրանալու է շուրջ 8 500 դրամով
Ապրիլի 1-ից ավելի քան 623 հազար քաղաքացու կենսաթոշակը կբարձրանա 10 հազար դրամով, 39,594 քաղաքացու համար` շուրջ 8500 դրամով

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի․/ԱՌԿԱ/․ Ապրիլի 1–ից կենսաթոշակառուների ճնշող մեծամասնության համար՝ խոսքը 623 353 հոգու մասին է, կենսաթոշակը բարձրանալու է 10 000 դրամ և ավելի։ Մնացած 39 594 հոգու համար կենսաթոշակը բարձրանալու է շուրջ 8 500 դրամով։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրեց, որ 8․500 դրամները հիմնականում վերաբերում են երկարամյա զինվորական կենսաթոշակ ստացող քաղաքացիներին, որոնց կենսաթոշակը արդեն իսկ միջինում կազմում է 95 հազար դրամ։ 

Թորոսյանը հայտնեց, որ նախատեսված է նաև նպաստների բարձրացում հաշմանդամություն ունեցող քաղաքացիների համար՝ ուղիղ 10,000 դրամով։ 

«1-ին, 2-րդ և 3-րդ խմբի և ֆունկցիոնալության խորը, ծանր և միջին սահմանափակում ունեցող քաղաքացիների նպաստներն այսօր 39, 37.5 և 36 հազար դրամ են և դառնալու են 49, 47.5 և 46 հազար դրամ», - ասաց նախարարը։ 

Թորոսյանը նշեց, որ բացի այս բարձրացումից, հունվարի 1-ից գործում է նաև հետվճարի համակարգը, որը կազմում է 20% և մինչև 10,000 դրամ։

Կենսաթոշակների այս նոր բարձրացումը, ըստ Թորոսյանի, կբերի նաև այդ հետվճարի միջին թվի էական բարձրացման։ 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, որ թոշակն այլևս երբեք նվազագույն սպառողական զամբյուղից ցածր պետք է չլինի։