Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-6

ԱՊՀ սահմանապահները կքննարկեն միջսահմանային հանցագվորության մասին տեղեկատվության փոխանակման մեխանիզմը

05.09.2012, 13:20
ԱՊՀ պետությունների սահմանապահ գերատեսչությունների ղեկավարները Ղրղզստանում կայանալիք սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի նիստի ժամանակ կքննարկեն միջսահմանային հանցավորության մասին տեղեկատվության փոխանակում իրականացնելու մեխանիզմները, «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է Ղրղզստանի սահմանապահ գերատեսչությունների մամուլի քարտուղար Գուլմիրա Բորուբաևան:
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՊՀ պետությունների սահմանապահ գերատեսչությունների ղեկավարները Ղրղզստանում կայանալիք սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի նիստի ժամանակ կքննարկեն միջսահմանային հանցավորության մասին տեղեկատվության փոխանակում իրականացնելու մեխանիզմները, «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է Ղրղզստանի սահմանապահ գերատեսչությունների մամուլի քարտուղար Գուլմիրա Բորուբաևան: 

«Նիստի ընթացքում կքննարկվեն միջսահմանային հանցավորության հակազդման և ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին սահմաններին ահաբեկչության, ծայրահեղականության և այլ անօրինական գործունեության հակազդման հարցերի տեղեկատվության փոխանակման մեխանիզմի ստեղծման միջոցների գործնական իրականացման հետ կապված հարցերը»,- տեղեկացրել է նա: 

ԱՊՀ մասնակից պետությունների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի հերթական՝ 68-րդ նիստը կանցկացվի չորեքշաբթի Չոլպոն Ատա քաղաքում՝ Իսիկ Կուլ բարձր լեռնային լճի ափին:  

Նիստի աշխատանքին կմասնակցեն Համագործակցության երկրների բոլոր սահմանապահ գերատեսչությունների պատվիրակությունները, ինչպես նաև ԱՊՀ գործող կոմիտեի, Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տեղեկատվական համակարգող կենտրոնի և ԵվրԱզԷՍ-ի ներկայացուցիչները: Ռուսաստանը ներկայացնելու է Դաշնային սահմանապահ ծառայության տնօրեն Վլադիմիր Պրոնիչևը, նշել են Ղրղզստանի սահմանապահ գերատեսչությունից: -0-