Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
450.11
RUB
4.8673
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Անցնող տարում Գյումրիում շահագործման են հանձնել մոտ 40 բազմաբնակարան շենքեր. նախարար

28.12.2012, 14:03
Գյումրիի «Մուշ 2-2» և «Անի» միկրոշրջաններում 2012 թվականի հոկտեմբերին շահագործման են հանձնել 38 բազմաբնակարան շենք` 1756 բնակարաններով, ուրբաթ լրագրողներին հայտնեց Հայաստանի քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը։
Անցնող տարում Գյումրիում շահագործման են հանձնել մոտ 40 բազմաբնակարան շենքեր. նախարար
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Գյումրիի «Մուշ 2-2» և «Անի» միկրոշրջաններում 2012 թվականի հոկտեմբերին շահագործման են հանձնել 38 բազմաբնակարան շենք` 1756 բնակարաններով, ուրբաթ լրագրողներին հայտնեց Հայաստանի քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը։

«Աղետի գոտում առանց բնակարանի մնացած ընտանիքներին բնակարաններով ապահովելու ծրագրի շրջանակներում ներկայում մենք կարողացանք բարելավել 3700 ընտանիքների բնակարանային պայմաններ, և հետագայում ծրագրում ենք բնակարաններով ապահովել ևս 1700 ընտանիքների»,– ասաց նա։

Թադևոսյանը միաժամանակ ավելացրեց, որ արդեն շինարարական աշխատանքներ են տարվում 750 ընտանիքների բնակարաններով ապահովելու համար։

Նախարարը հայտնեց, որ 2008 թվականին մեկնարկած և 2013 թվականին ավարտվող այդ ծրագրի իրականացման համար պետության կողմից հատկացվել է 85 մլրդ դրամ։

«Ծրագրի ավարտից հետո բնակարաններով կապահովվեն աղետի գոտում առանց տանիքի մնացած մոտ 5500 ընտանիքներ»,– նշեց նա։

Նախարարը հայտնեց նաև, որ 33 գյումրեցի ընտանիքներին նոյեմբերին հատկացվել է 3 մլն–ական դրամ մեկսենյականոց բնակարաններ ձեռք բերելու համար։

Գյումրին տուժել է 1988 թվականի դեկտեմբերի 7–ին` Սպիտակի ավերիչ երկրաշարժից։ -0-