ԱՆ-ն մանրամասներ է հայտնել կորոնավիրուսից մահացած 75-ամյա պացիենտի մասին
18.04.2020,
11:48
ԱՆ-ն մանրամասներ է հայտնել կորոնավիրուսից մահացած 75-ամյա պացիենտի մասին
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի./ԱՌԿԱ/. Ապրիլի 17-ին արձանագրվել է մահվան դեպք։ Այս մասին հայտնել է ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր Facebook-յան էջում:
«75-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբ։ Կինն ունեցել է նաև ուղեկցող խրոնիկ հիվանդություններ` զարկերակային գերճնշում III աստիճանի, ճարպակալում II-III աստիճանի: Բուժման ընթացքում զարգացել է սուր շնչական անբավարարություն III աստիճան, դիսթրես համախտանիշ, աթերոսկլերոզ գերազանցապես ուղեղի և կորոնար անոթների ախտահարումով»,- նշել է նա:
ԱՆ խոսնակը նշել է նաև հաստատված դեպքերի ընդհանուր թիվը. ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 47 նոր դեպք և 121 առողջացածներ։-0-