Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+1

Ամփոփվել են ՎՏԲ-Հայաստան Բանկի #երբշահումես մարքեթինգային արշավի արդյունքները

12.11.2018, 18:45
ՎՏԲ-Հայաստան Բանկը ամփոփեց MasterCard միջազգային վճարային համակարգի հետ համատեղ անցկացված #երբշահումես մարքեթինգային ակցիան, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Ամփոփվել են ՎՏԲ-Հայաստան Բանկի #երբշահումես  մարքեթինգային արշավի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը ամփոփեց MasterCard միջազգային վճարային համակարգի հետ համատեղ անցկացված #երբշահումես մարքեթինգային ակցիան, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, խթանող մարկետինգային արշավի նպատակն է բարձրացնել սպառողների իրազեկումը անկանխիկ վճարումների ֆունկցիոնալության և հարմարավետության մասին և ՎՏԲ-Հայաստան Բանկի MasterCard քարտերով անկանխիկ վճարումների ծավալի մեծացումը:

Նշվում է, որ #երբշահումես ակցիան տեղի է ունեցել հուլիսի 1–ից հոկտեմբերի 1–ը ներառյալ ՎՏԲ-Հայաստան Բանկի MasterCard քարտապանների միջև: Ակցիայի պայմանների համաձայն, 100 ամենաակտիվ MasterCard քարտապանները, ովքեր արշավի ընթացքում կատարել են առավելագույն թվով անկանխիկ վճարումներ Հայաստանի և արտերկրի առևտրա-սպասարկման կետերում և ինտերնետում, մասնակցել են կենցաղային տեխնիկայի ձեռքբերման 10 հավաստագրերի և գլխավոր մրցանակի ՝ Renault Logan ավտոմեքենայի խաղարկությանը:

Խաղարկությունը անցկացվել է ՎՏԲ- Հայաստան Բանկի գլխամասային գրասենյակում՝ պատահականության սկզբունքով ընտրելով մասնակցին և հեռարձակվել է Բանկի Facebook սոցիալական ցանցի ուղիղ եթերում: Խաղարկության արդյունքներով կենցաղային տեխնիկայի ձեռքբերման 10 սերտիֆիկատների հաղթողներն են` Էդգար Դավթյանը, Քրիստինե Գրիգորյանը, Արտակ Կարապետյանը, Խորեն Քերոբյանը, Սուրեն Մադոյանը, Արտյոմ Նիկողոսյանը, Իրինա Օհանյանը, Նարեկ Վանեսյանը, Հովհաննես Վարդանյանը և Անահիտ Զաքարյանը: Իսկ գլխավոր մրցանակ՝ Renault Logan մեքենայի երջանիկ հաղթողը դարձավ Արսեն Հակոբյանը:

ՎՏԲ-Հայաստան Բանկն իր երախտագիտությունն է հայտնում ակցիայի մասնակիցներին և շնորհավորում հաղթողներին:

ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: -0-