ԱՄՆ դեսպանությունը հայ ժողովրդի հետ հարգանքի տուրք կմատուցի ապրիլի 24–ի ողբերգական իրադարձությունների զոհերին. Միլզ
13.02.2015,
21:11
ԱՄՆ դեսպանությունը հայ ժողովրդի հետ հարգանքի տուրք կմատուցի ապրիլի 24–ի ողբերգական իրադարձությունների զոհերին, ուրբաթ կայացած ասուլիսի ընթացքում ասաց Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլզը։
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ դեսպանությունը հայ ժողովրդի հետ հարգանքի տուրք կմատուցի ապրիլի 24–ի ողբերգական իրադարձությունների զոհերին, ուրբաթ կայացած ասուլիսի ընթացքում ասաց Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլզը։
«Ես` որպես ԱՄՆ դեսպան, և բազմաթիվ ամերիկացիներ, գիտենք, թե ինչ մեծ նշանակություն ունեն ապրիլի 24–ին նվիրված միջոցառումները Հայաստանի, հայերի և բարի կամքի բոլոր մարդկանց համար։ Դեսպանությունը ցույց կտա աշխարհին, որ ԱՄՆ–ն հայ ժողովրդի կողքին, հայ ժողովրդի հետ հիշում է 1915 թվականի ողբերգական իրադարձությունները, երբ զոհվեց ավելի քան մեկ միլիոն մարդ։ Մենք ակնկալում ենք, որ ամերիկահայերն այստեղ կլինեն, որ հարգանքի տուրք մատուցեն զոհերի հիշատակին»,– ասաց Միլզը։
Ինչ վերաբերում է ԱՄՆ–ի կառավարությանը, ապա, Միլզի խոսքով, Օբաման պատիվ է ունեցել հրավեր ստանալ մասնակցելու Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումների հարյուրամյա տարելիցին նվիրված միջոցառումներին։ «Բայց Վաշինգտոնում իմ հանդիպումների ժամանակ դեռ պարզ չէր, թե ով է ներկա լինելու»,– ասաց Միլզը։
«Նախագահ Սերժ Սարգսյանը և ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանն ինձ հետ ունեցած հանդիպման ժամանակ ասացին, թե որքան կարևոր է, որ ԱՄՆ–ն բարձր մակարդակով ներկայանա այդ միջոցառումներին»,– նշեց Միլզը։
Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-