Ամերիաբանկը հրավիրել է հայտնի օպերային երգիչ Պաատա Բուրչուլաձեի երևանյան համերգին (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի./ԱՌԿԱ/. Օպերային երգիչ Պաատա Բուրչուլաձեի համերգն է մեկնարկել հինգշաբթի ժամը 19:00-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, հաղորդում է Ամերիաբանկի մամուլի ծառայությունը։
Աշխարհի լավագույն բեմերում հանդես եկող մեծանուն երգիչը կներկայանա Ջուզեպպե Վերդիի «Աթթիլլա» օպերայի համերգային կատարմամբ` մասնակցությամբ թատրոնի մեներգիչների, սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի, դիրիժոր` Հարություն Արզումանյան, թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար` ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյան:
Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2018թ. տարեկան արդյունքնրով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ): Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am:–0–