Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-3

Ամերիաբանկն առաջարկում է անկանխիկ վճարումներ կատարելիս օգտվել Visa PaySticker-ից

20.03.2019, 18:43
Ամերիաբանկն առաջարկում է անկանխիկ վճարումներ կատարելիս օգտվել  Visa PaySticker-ից, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։
Ամերիաբանկն առաջարկում է անկանխիկ վճարումներ կատարելիս օգտվել  Visa PaySticker-ից

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկն առաջարկում է անկանխիկ վճարումներ կատարելիս օգտվել  Visa PaySticker-ից, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, գործիքն ունի մի շարք առավելություններ, որոնց կարելի է ծանոթանալ հետևյալ տեսանյութի միջոցով:

Բանկից հիշեցնում են, որ Visa PaySticker-ը Visa վճարային համակարգի Electron տեսակի հիմնական վճարային քարտին կից կպչուն անհպում քարտային պիտակ է և հնարավորություն է տալիս Visa Pay Wave տեխնոլոգիայով սարքավորման կիրառմամբ կատարել վճարումներ և գնումներ անհպում եղանակով (contactless payment):

Ընկերությունից նշում են նաև, որ մինչև հունիսի 30-ը Visa PaySticker-ը կարելի է ձեռք բերել հատուկ սակագնով:

«Մասնավորապես, այն հաճախորդները, որոք վերջին երեք ամսվա ընթացքում իրենց քարտին ունեցել են մուտքեր 1,500,000 ՀՀ դրամի չափով, ապա կարող են այդ քարտին կից ձեռք բերել Visa PaySticker-ն անվճար, իսկ նվազագույնը 500,000 ՀՀ դրամ մուտքերի դեպքում` 1,500 ՀՀ դրամ արժեքով: Նշված արժեքով Visa PaySticker կարելի է ձեռք բերել նաև Ամերիաբանկում Սմարթ հաշիվ ունենալու դեպքում»,– նշվում է հաղորդման մեջ։

«Ամերիաբանկ» ՓԲԸ–ն Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Բանկը բազմիցս արժանացել է միջազգային ֆինանսական մրցանակների` Euromoney, Global Finance, The Banker։–0–