Рейтинг@Mail.ru
USD
378.64
EUR
451.38
RUB
4.9828
GEL
140.77
2026 թ. փետրվարի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-3

Ալեն Սիմոնյան. ունեցել ենք 200-ի հասնող գերիներ, այսօր կա 23 հաստատված գերի, բոլորը վերադառնալու են

26.11.2025, 14:45
ԱԺ նախահագը վստահեցրեց, որ իշխանությունն ամեն ինչ արել և անելու է, որ բոլորն անխտիր վերադառնան՝ ընդգծելով, որ այսօր գերիների թիվը տասնապատիկ ավելի քիչ է՝ պատերազմից հետո գերիների թվի համեմատ
Ալեն Սիմոնյան. ունեցել ենք 200-ի հասնող գերիներ, այսօր կա 23 հաստատված գերի, բոլորը վերադառնալու են

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Մենք ունեցել ենք 200-ի հասնող գերիներ, այսօր կա 23 հաստատված գերի։ Եկեք սպասենք, և ես վստահ եմ, որ գերիների թիվը ինչ-որ պահի հասնելու է զրոյի, հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ-ում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ։ 

«Վերադառնալու են բոլորը, վերադառնալու են նաև այն ժամանակ Ղարաբաղի ղեկավարները, վերադառանալու են բոլոր այն մարդիկ, որոնք գերեվարվել են կամ հայտնվել այնտեղի բանտերում», - ասաց Սիմոնյանը։ 

ԱԺ նախահագը վստահեցրեց, որ իշխանությունն ամեն ինչ արել և անելու է, որ բոլորն անխտիր վերադառնան՝ ընդգծելով, որ այսօր գերիների թիվը տասնապատիկ ավելի քիչ է՝ պատերազմից հետո գերիների թվի համեմատ։