Աջակցություն՝ հաշմանդամություն ունեցող անձանց. աջակցման միջոցների ցանկն ընդլայնվել է, նպաստները բարձրանալու են. Թորոսյան (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի․/ԱՌԿԱ/. Հայտնի է, որ ապրիլի 1-ից բարձրանալու են նաև հաշմանդամություն ունեցող մեր քաղաքացիների նպաստները 10 000 դրամով։ Բայց դա իհարկե ամենը չէ, ինչ կառավարությունը տրամադրում է հաշմանդամություն ունեցող մեր քաղաքացիներին։
Այս մասին սոցցանցի իր էջում հրապարակած տեսանյութում ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։
Նրա խոսքով, հազարավոր քաղաքացիներ, որոնք ունեն հաշմանդամություն, ստանում են աջակցող միջոցներ, որոնց ցանկը տարեցտարի ընդլայնվում է։
«Դրանցից կարևորներից մեկը տակդիրներն են, որոնք անհրաժեշտ են հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին։ Դա մեծ ֆինանսական բեռ էր նրանց և նրանց ընտանիքների համար։ Այն քաղաքացիները, որոնց անհատական ծրագրով ցուցված են տակդիրներ, կարող են ստանալ հավաստագրված կազմակերպություններից, ամսական 120 հատ՝ 36 հազար դրամի չափով, ինչը էական թեթևացում կլինի նրանց և ընտանիքների համար»,- ասել է նախարարը։