ԱԺ-ն չընդունեց ԲՀԿ-ի ներկայացրած՝ հանրային միջոցառումների իրականացման արգելքները չեղարկելու նախագծը
13.07.2020,
21:14
ԱԺ-ն չընդունեց ԲՀԿ-ի ներկայացրած՝ հանրային միջոցառումների իրականացման արգելքները չեղարկելու նախագծը
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի․ /ԱՌԿԱ/․ Ազգային ժողովը դեմ քվերակեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից ներկայացված նախագծին: Նշենք, որ ԲՀԿ-ն նախագիծ էր ներկայացրել, որով առաջարկում է չեղարկել հավաքների կամ հանրային այլ միջոցառումների իրականացման սահմանափակումները և արգելքները:
Նախագծին կողմ են քվերակել ԼՀԿ-ն և ԲՀԿ-ն։
Այն չընդունվեց 60 դեմ, 21 կողմ ձայների հարաբերակցությամբ:
Հիշեցնենք, որ նախագիծը ներկայացրեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարտուղար Արման Աբովյանը: Վերջինս նշեց, որ նախագիծը մշակվել է արտախորհրդարանական գործընկերների՝ ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցությունների հետ քննարկումների արդյունքում:-0-