Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-7

ԱՀ նախագահի խոսնակ. պատասխան հուժկու հարվածները հասցվել են արդեն. թիրախները հաջողությամբ խոցված են

05.10.2020, 15:33
ԱՀ նախագահի խոսնակ. պատասխան հուժկու հարվածները հասցվել են արդեն. թիրախները հաջողությամբ խոցված են
ԱՀ նախագահի խոսնակ. պատասխան հուժկու հարվածները հասցվել են արդեն. թիրախները հաջողությամբ խոցված են

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Պատասխան հուժկու հարվածները հասցվել են արդեն, հայտնում է ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Թիրախները հաջողությամբ խոցված են»,- նշել է Պողոսյանն իր Facebook-յան էջում: -0-

Պատասխան հուժկու հարվածները հասցվել են արդեն. թիրախները հաջողությամբ խոցված են:


#ակն_ընդ_ական
#Հաղթելու_ենք

Опубликовано Վահրամ Պողոսյան Понедельник, 5 октября 2020 г.

Ավելի վաղ, Պողոսյանը, հայտնելով Ստեփանակերտի և Շուշիի հրթիռակոծման մասին, նշել էր, որ Պաշտպանության բանակի պատասխանը չի ուշանա։

Արցախում իրավիճակի սրման մասին

Սեպտեմբերի 27–ին ժամը 07։10–ին Ադրբեջանի ԶՈւ–ն լայնածավալ գործողություններ է սկսել Արցախի շփման գծի ողջ երկայնքով։ Հայաստանի և Արցախի ՊՆ–ների հաղորդմամբ, հակառակորդը սկսել է օդային և հրթիռային հարձակումներ, սակայն հետ է ամղվել մի քանի ուղղություններով։

Ադրբեջանական կողմը կրել է կենդանի ուժի մեծաքանակ կորուստներ, կորցրել է նաև մեծ քանակի տեխնիկա։

Հայկական կողմը միջազգային հանրությանը, այդ թվում ՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, տեղեկացրել է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի, այդ թվում՝ խաղաղ բնակավայրերի հրթիռակոծման մասին:
Արցախի և Հայաստանի ՊՆ–ների հաղորդմամբ, հայկական կողմից զոհվել է 200-ից ավելի զինծառայող, կան բազմաթիվ վիրավորներ։

Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք։-0-