Рейтинг@Mail.ru
USD
375.19
EUR
438.75
RUB
4.9341
GEL
139.16
2026 թ. ապրիլի 14, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Աղիքային ցուպիկ՝ «Բիալկա» ընկերության պանրային արտադրանքում

04.09.2024, 11:18
Պանրի տեխնոլոգիայով արտադրվող մթերքում հայտնաբերվել են մանրէաբանական շեղումներ
Աղիքային ցուպիկ՝ «Բիալկա» ընկերության պանրային արտադրանքում

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/. Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները «ԲԻԱԼԿԱ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան) իրականացրած վերահսկողական միջոցառումների ընթացքում կատարել են նմուշառում առկա արտադրանքից և ներկայացրել լաբորատոր հետազոտության:

ՍԱՏՄ-ն հայտնում է, որ փորձաքննությամբ պարզվել է, որ «Կաթնային յուղի փոխարինիչով Չանախ պանրի տեխնոլոգիայով մթերք» արտադրատեսակը ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով չի համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին, ուստի սննդամթերքը համարվում է վտանգավոր:

Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ: