Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 8, կիրակի
եղանակը
Երևանում
+4

Աֆղանստանի պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել Երևանին` իր երկրում կայունության ապահովման գործում ներդրած ավամդի համար

30.11.2012, 13:41
Աֆղանստանի պաշտպանության նախարար Բիսմալա Խան Մոհամադը իր հայ գործընկեր Սեյրան Օհանյանի հետ հանդիպման ընթացքում շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությանը և հայ խաղաղապահներին` Աֆղանստանում կայունությւան հաստատմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին իրենց շարունակական ավանդը ներդնելու համար:
Աֆղանստանի պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել Երևանին` իր երկրում կայունության ապահովման գործում ներդրած ավամդի համար
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /ԱՌԿԱ/.  Աֆղանստանի պաշտպանության նախարար Բիսմալա Խան Մոհամադը իր հայ գործընկեր Սեյրան Օհանյանի հետ հանդիպման ընթացքում շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությանը և հայ խաղաղապահներին` Աֆղանստանում կայունությւան հաստատմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին իրենց շարունակական ավանդը ներդնելու համար:

Հանդիպումը կայացել է Քաբուլում Հայաստանի պաշտպանության նախարարի՝ Աֆղանստան կատարած այցի շրջանակներում, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը:

Մոհամադին բարձր է գնահատել հայ խաղաղապահների դերը` ինչպես Աֆղանստանում խռովարարության դեմ պայքարին մասնակցելու, այնպես էլ Աֆղանստանի ազգային անվտանգության ուժերի կայացման գործին խորհրդատվական և հրահանգչական օժանդակություն ցուցաբերելու համար:

Սեյրան Օհանյանն իր հերթին վերահաստատել է Հայաստանի Հանրապետության հանձնառությունը` Աֆղանստանում տևական անվտանգության հաստատման կոալիցիոն ջանքերին շարունակական ներդրում կատարելու վերաբերյալ:

Հայկական խաղաղապահ համակազմը գերմանական ղեկավարության ներքո  իր գործունեությունն է իրականացնում Աֆղանստանի Կունդուզ և Մազարի Շարիֆ տեղանքներում՝ Աֆղանստանում անվտանգության օժանդակության միջազգային ուժերի (ISAF) Հյուսիսային տարածաշրջանային հրամանատարության կազմում: -0-